Ավտովթար՝ Երևանում. Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ford»-ն ու «Lexus»-ը. վերջինը կոտրել է ցուցանակն ու հայտնվել մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Հալաբյան-Արզումյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շուշանյանի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Սմբատ Ա.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Իսկ բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված անվանական փողոցները ազդարարող ցուցանակն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ռոբերտ Ասատրյանն ու կրտսեր պարեկ Արթուր Հակոբյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։