Արփինե Սարգսյանն ասել է, թե ինչու է պաշտոնանկ արվել Արամ Հովհաննիսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ անդրադարձել է ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությանը։
«ՀՀ ոստիկանապետի փոփոխությունը համակարգի ընդհանուր կադրային փոփոխությունների, բարեփոխումների համատեքստում է, և այս հարցում ինտրիգներ պետք չէ փնտրել»,-ասել է ՆԳ նախարարը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
«Կադրային փոփոխությունները օգնում են նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայել հարցերին, որոնց տարիներ շարունակ այլ հայացքով է նայվել։ Ոստիկանապետի փոփոխությունն այս տրամաբանության շրջանակներում է. կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և առաջ գնալու։ Սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը։ Պետք չի փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր, այլ բաներ»,- ասել է նա։
Գեղամ Մանուկյանն ավելացրեց նաև, որ Արամ Հովհաննիսյանը համալրեց այն պաշտոնաթող պաշտոնյաների ցանկը, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ թե ծառայեցին Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Արփինե Սարգսյանը չհամաձայնեց, ասելով որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք ծառայում են անձին, ոչ թե օրենքին։ Ըստ նրա՝ ՀՀ-ում պաշտոնյաները կատարում են իրենց լիազորություններից բխող գործողություններ։