211652_close_icon

Արման Եղոյանը հանդիպել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչների հետ

views-count634 դիտում article-date 21:50 04-06-2025
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 4-ին հանդիպել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր: Հյուրերն իրենց դիտարկումներն են ներկայացրել գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով ոլորտային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը: Կարեւորվել է համաձայնագրի կիրարկման ընթացքում մոնիթորինգի իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր