211652_close_icon

Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են Իրանի սկզբունքներին. Խամենեի

views-count424 դիտում article-date 12:41 04-06-2025
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Իրանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Մեր շահերը պաշտպանող գլխավոր սկզբունքը «մենք կարող ենք» սկզբունքն է։ Նույնիսկ... Օմանի միջնորդությամբ ընթացող միջուկային բանակցությունների դեպքում, ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այս սկզբունքին», - ասել է Խամենեին իր ելույթի ժամանակ (մեջբերում է ՏԱՍՍ-ը)։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը կբացառի Իրանում ուրանի հարստացման ցանկացած գործունեություն: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրանի հարստացման արգելքը որակել է «կարմիր գիծ»:

Կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ, հաղորդում է CNN-ը:

Նմանատիպ նյութեր