ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Կիևին վերջ տալ ռազմական խաղերին և վերացնել ուկրաինական ճգնաժամը սեփական ժողովորդի հետ պատերազմում հաղթանակով լուծելու հնարավորության շուրջ պատրանքները: Այս մասին Լավրովը հայտնել է The Daily Telegraph-ին տված հարցազրույցում:
Լավրովը հիշեցրել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի հստակ դիրքորոշման մասին. խաղաղությունը Ուկրաինայում հասանելի է միայն լայն ժողովրդական երկխոսության միջոցով, որին պետք մասնակցեն երկրի բոլոր տարածաշրջաններն ու քաղաքական ուժերը:
Նա ցավով նշել է, որ, չնայած Բեռլինում կայացած հանդիպմանը և Ժնևի համաձայնագրերին, ԱՄՆ-ը և ԵՄ-ը շարունակում են կուրորեն աջակցել Կիևին:
Խոսելով Ռուսաստանի զորքերը Ուկրաինա մտցնելու վերաբերյալ տարածված լուրերին, Լավրովն այդ լուրերի տարածումը համարել է տեղեկատվական պատերազմի մի մաս:
Անդրադառնալով Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման հարցին` Լավրովն այդ գործողությունները համարել է անարդյունավետ և միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող: