211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count27891 դիտում article-date 12:57 03-06-2025
Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժանային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 37/5 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վար են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը, ավտոմեքենայի ուղևորն ու քաղաքացիները: 
 
Ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: 
 
Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը 2 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Այրվաքաբանության ազգային կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանությա պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Մարտիրոսյանը և Արման Բագրատյանը: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանն ու բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: 

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր