211652_close_icon

Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի բանակցությունների գծով ղեկավարի հետ

views-count433 դիտում article-date 20:09 02-06-2025
Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ խմբավորման բանակցությունների գծով ղեկավար Խալիլ ալ Հայյայի հետ։

Հայտնում է ermenihaber.am-ը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում հարդադար հաստատելու բանակցությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։

Հանդիպման ընթացքում Հայյան Քալընին է փոխանցել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը կապված ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի կողմից ներկայացված հրադադարի վերջին առաջարկի վերաբերյալ։ 

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը գնահատում է մշտական հրադադար հաստատելու  այդ առաջարկը։ Քալընը իր հերթին ընդգծել է, որ Անկարան շարունակում է իր դիվանագիտական ​​ջանքերը՝ Գազայում համապարփակ հրադադարի հասնելու և խաղաղ բնակիչներին սովամահ անելու քաղաքականությանը վերջ դնելու համար։

Նմանատիպ նյութեր