211652_close_icon

Սյունիքի դիմակայունության բարձրացումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

views-count2074 դիտում article-date 11:06 02-06-2025
Սյունիքի դիմակայունության բարձրացումը Հայաստանի կառավարությանառաջնահերթությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, Գորիսում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական և այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ»,–ասաց նա։

Խուդաթյանի խոսքով, Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5–րդ համաժողովի անցկացումը մասնավորապես Սյունիքի մարզում ռազմավարական կարևորություն ունի. «Հավաստիացնում եմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայել այն պատշաճ մակարդակով կազմակերպելու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը աջակցելու համար։

Նմանատիպ նյութեր