Կրակոցներ՝ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց. հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մի քանի պարկուճ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաոչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը և նույն գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Մամիկոն Հակոբյանը:
Ժամանել են նաև Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րրդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները Վարդանանց 5 հասցեում գտնվող գարեջրատան դիմաց հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 6 կրակված պարկուճ, սրճարանի մետաղյա դռանն ու ներսում եղած զովացուցիչ ըմպելիքների համար տեղադրված սառնարանի վրա՝ կրակոցի հետքեր:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցի հետևանքով տուժածներ չկան, քանի որ քրեական ու համայնքային ոստիկանները Երևանում գործող բոլոր հիվանդանոցներ օպերատիվ խմբեր են ուղարկել, և պարզել, որ հիվանդանոց վիրավոր քաղաքացի կամ քաղաքացիներ չեն տեղափոխվել:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Թունիյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները որոշ հանգամանքներ պարզել են, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։