211652_close_icon
views-count11701 դիտում article-date 09:53 01-06-2025

Հանգիստ թողեք մեր քաղաքացիներին ու մի մտցրեք ճղճիմ ռազբորկաների մեջ․ Ռազմիկ Տոնոյան

Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքացին նրա համար չէ,որ հոկտեմբերի 27 բացահայտի, քաղաքացին նրա համար չէ, որ կաթողիկոս նշանակի կամ հանի, կամ մահապատժի դատապարտի էս կամ էն ազգային հերոսի, կլինի զոհված,թե ողջ,առավել ևս պարտավոր չէ եկեղեցու պատերի տակ դարանակալած  սրբազան բռնի լևի գնալուց, այլ քաղաքացուն,գյուղացուն պարտավոր են ապահովել որակյալ սերմացուով,ջրով,ճանապարհով,որպեսզի կարողանա աշխատի և արարի,արժեք ստեղծի:Քաղաքացուն պարտավոր են ապահովել որակյալ կրթություն,որակյալ առողջապահություն,որպեսզի ունենանք հողին կառչած գյուղացի,ամուր ընտանիք,ամուր բանակ,և այդ ընդհանուր հանրագումարում ունենալ ուժեղ պետություն:

Հանգիստ թողեք մեր քաղաքացիներին ու մի մտցրեք ճղճիմ ռազբորկաների մեջ!!!
Բարի գիշեր»։

 

Նմանատիպ նյութեր