211652_close_icon

ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը. BBC

views-count670 դիտում article-date 20:24 30-05-2025
ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման նոր համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Այս մասին BBC-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում։ Սպիտակ տունը մայիսի 29-ին հայտարարել էր, որ Իսրայելը «հաստատել է» ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ծրագիրը և սպասում է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական պատասխանին։

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը երկու փուլով կվերադարձնի 10 ողջ մնացած պատանդներին և 18 մահացած պատանդների մարմինները՝ 60-օրյա հրադադարի և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան, սակայն, նշել է, որ առաջարկը չի բավարարում հիմնական պահանջները, այդ թվում՝ պատերազմի դադարեցումը։ Իսրայելի կառավարությունը մեկնաբանություն չի տվել, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ տեղեկությունների, մայիսի 29-ին պատանդների ընտանիքներին ասել է, որ ընդունում է Ուիթքոֆի ծրագիրը։

Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ստացել է ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկը և ուսումնասիրում է այն մեծ պատասխանատվությամբ։

Նմանատիպ նյութեր