211652_close_icon

Ադրբեջանի զինուժը կրակել է Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի

views-count2080 դիտում article-date 11:27 30-05-2025
Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր