211652_close_icon

2016-ից մինչև այսօր Թուրքիայից Սիրիա է վերադարձել 1 մլն 126.000 մարդ

views-count823 դիտում article-date 22:31 29-05-2025
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան տվյալներ է հրապարակել Թուրքիայից  Սիրիա վերադարձած սիրիացիների թվի վերաբերյալ։

Ըստ նախարարի՝ 2016-ից մինչև այսօր Սիրիա է վերադարձել է 1 մլն 126.000 մարդ։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերի 9-ից Սիրիա է վերադարձել է 250.000 մարդ։ Յերլիքայան նաև նշել է , որ 2 մլն 711.170 սիրիացիներ գտնվում են ժամանակավոր պաշտպանության տակ։

Անդրադառնալով ընդհանուր առմամբ երկրում  գտնվող օտարերկրացիների թվին՝ նախարարը հայտնել է, որ  նրանց թիվը հասնում է 3 մլն 988.157-ի։ Նախարարի փոխանցմամբ՝ Թուրքիայում 1 մլն 104.385 մարդ ունի բնակության թույլտվություն, իսկ միջազգային պաշտպանության տակ գտնվողների թիվը հասնում է 172.602-ի։

Ermenihaber

Նմանատիպ նյութեր