211652_close_icon

Պայման ենք դնելու կnնյակագործների առաջ՝ անխափան մթերեք խաղողը, մենք էլ ձեր հարցերը կլուծենք. Պապոյան

views-count1312 դիտում article-date 13:57 22-05-2025
Ես Աժ-ում ասել եմ, որ կարիքի պարագայում իմ այցը հնարավոր եմ համարում Վրաստան և մենք ուզում ենք  ասել, որ շատ ակտիվ քննարկումների մեջ ենք, իսկ իմ այցի հնարավորության դուռը ևս փակված չէ,  չունենք այնպիսի իրավիճակ, որ իմ այցը կարողանա  իրավիճակը փոխել: Օնլայն կապի մեջ ենք, օրական պարբերականությամբ կապի մեջ ենք կոնյակագործների հետ:   Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝  պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ չի գնացել Վրաստան, քանի որ հայտարարել էր, որ կոնյակագործների պահաջն արդարացի է եւ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան այս խնդրին լուծում տալու համար։

«Ես ուզում եմ մի կարևոր բան այդ թեմայով ասել, շատ չեմ բացի փակագծեր, բայց ես ուզում եմ նշել, որ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները, այսինքն մթերում-արտահանում տրամաբանութւյան մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք որ ներգրավված են այդ գործընթացում՝ կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը», -նշել է Պապոյանը:

Նա նշեց, որ կա որոշակի քննարկման արդյունքների ամփոփում վրացական կողմի հետ: «Ուզում եմ նշել, որ կառավարությունը խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին և կոնյակ արտահանողներին միայնակ չի թողելու»,-ասաց Պապոյանը:

Հիշեցնենք, որ կոնյակագործները Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում:  Նրանք  բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների է հանգեցնում։

Նմանատիպ նյութեր