211652_close_icon

Մեր անհետ կորածների ու զոհվածների ծնողները պետք է տեսնեն՝ միայնակ չեն մնացել իշխանության հետ, մեր տղերքին կվերադարձնենք, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռ. Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

views-count1737 դիտում article-date 16:15 28-11-2020
Թող մեր տղերքը հետ գան, սրանք թող չգնան դեռ, հետո կլուծենք սրանց հարցերը. այս մասին գերիներին ու զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելու պահանջով մտավորականների կազմակերպած ակցիային հայտարարեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/Ruben-mkhitaryan/3455485?fbclid=IwAR3SSF6819wZb8HWMWkuEMMAKkTUIoefEZAshsTxSkwQC_B_-qItIUVeVeg]Tert.am[/url]-ը։ Նա նախ կոչ արեց բոլորին ՝ամեն ինչ անել կազմակերպված: «Եթե մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք դեսպանատների մոտ, ապա իմ գյումրեցի ընեկներին էլ եմ կոչ անում գալ Երևան, մասնակցել դրան, այդ դեսպանատները Երևանում են: Կա 10 դեսպանատուն, որտեղ պետք է գնանք, պատրաստ պետք է լինենք չհոգնելու, առանց ջղայնանալու անենք այն գործը, որն իրոք ամենակարևորն է: Մեր արածի մեջ չկա ոչ մի քաղաքական ենթատեքստ, կա մեկ շատ կարևոր բան՝ մեր գերի ընկած տղերքի, զոհվածների ծնողները և այն ծնողները, որոնք իրենց երեխաների դիերին են այսօր սպասում, պետք է իմանան, որ միայնակ չեն մնացել մեր իշխանության հետ, այն իշխանության հետ, որն այսօր բացարձակ ոչ մի բան չի անում»,- հայտարարեց Մխիթարյանը: Նա կոչ արեց հետևել մտավորականների էջերին՝ իմանալու համար, թե երբ ու որտեղից են սկսելու դեսպանատների մոտ գնալու ակցիան, որ ոստիկանությունն էլ ուղեկցի իրենց մինչև այն բոլոր կետերը, որտեղ գնալու են, և պահանջեն, որ գործուն քայլեր ձեռնարկեն. «Այլ ոչ թե Ադրբեջանն այս ամենը վերածի իր համար ցանկալի շոուի, որովհետև մենք հոգնել ենք թե՛ էստեղի, թե՛ էնտեղի շոուներից, մեր տղերքի կյանքը չպետք է շոուի վերածվի: Հերիք է ստատուս գրենք, ստատուսով զինվոր հետ չենք բերի, ստատուսով պատերազմ չենք հաղթում, ամեն ժամը գերկարևոր է»,- ասաց նա և սփյուռքում ապրող հայերին կոչ արեց նամակներ գրել իրենց կառավարությունների էլեկտրոնային հասցեներին։ Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/Ruben-mkhitaryan/3455485?fbclid=IwAR3SSF6819wZb8HWMWkuEMMAKkTUIoefEZAshsTxSkwQC_B_-qItIUVeVeg]սկզբնաղբյուր[/url] կայքում Տեսանյութը՝ Tert.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր