211652_close_icon
views-count1177 դիտում article-date 20:12 19-10-2023

Լիտվան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. վարչապետ Շիմոնիտե

Լիտվան վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն իր աջակցությունը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

«Մեր ազգերը վաղուց բարեկամական կապեր ունեն: Եվ մեզ միավորում են համանման պատմական փորձառություններ, փորձառություններ՝ բռնաճնշման, անկախության համար պայքարի, ժողովրդավարությունն ընտրելու և դրան հավատարիմ մնալու»,-ասաց Լիտվայի վարչապետը:

Շիմոնիտեն ընդգծեց՝ հպարտ է, որ Լիտվան առաջին պետությունն էր, որ Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991-ին:

«Եվ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ու վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու ձեր կառավարության հանձնառությանը»,-ասաց Լիտվայի վարչապետը:

Նմանատիպ նյութեր