211652_close_icon

Լիակատար աջակցությունս եմ հայտնում ՀՀ տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը․ Էմանուել Մակրոն

views-count2173 դիտում article-date 23:16 16-05-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ալբանիայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը վերահաստատել եմ իմ աջակցությունը Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Այդ մասին X-ում գրել է Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար։ Լիակատար աջակցություն Հայաստանին, նրա ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը»,- գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր