ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը․ radar.am
Հայաստանի ազգային հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի կազմաքանդման համատեքստում Հայաստանում իր գործունեությունը դադարեցրեց ամերիկյան Orbis Operations ընկերությունը, գրում է radar.am-ը։
Վերջինիս հեռանալու պատճառները խորքային են և կապված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախկին ղեկավար կազմի՝ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ, գործողությունների հետ: Մասնավորապես, «Orbis»-ում կասկածներ են ունեցել ընկերության գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ:
Ի դեպ, նրա կենսագրությունը բավական հետաքրքիր է՝ «Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ «Ցենտր» Դաշնային պետական ունիտար ձեռնարկության վերլուծաբան, ապա՝ «Մոդուլ» շինարարական ընկերության տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիայում արտաքին կապերի և արարողակարգի վարչության փորձագետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սկզբում փորձագետ, ապա՝ փոխնախարար։
Ո՞վ է Orbis Operations-ը
Orbis Operations-ը կիբերանվտանգության ոլորտում գործող ընկերություն է, որը տիրապետում է CFW (Cyber Future Works) ընկերության 51% բաժնեմասին: Այս բաժնեմասը ձեռք է բերվել՝ ներդնելով մոտ 5.8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեխնոլոգիաներ: Ընկերությունն ունի մոտ 300 բարձրակարգ մասնագետ, որոնց աշխատանքը համակարգում է Թիմ Վան Նեյմը՝ CFW-ի խորհրդի անդամը:
Վան Նեյմը մասնագիտական կարիերան սկսել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում (NSA), այնուհետև աշխատել է Սպիտակ տանը՝ նախագահ Բարաք Օբամայի ղեկավարությամբ: Նա համակարգել է կիբերանվտանգության աշխատանքները Սպիտակ տան և դրա ենթակայությամբ գործող 12 կառույցների միջև:
Orbis Operations-ը կիբերանվտանգության ծառայություններ է մատուցում ԱՄՆ բանակին, Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA), NSA-ին, ինչպես նաև Քաթարի, Թայվանի, Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ու մասնավոր կառույցներին:
Մանրամաասները՝ սկզբնաղբյուր կայքում