211652_close_icon

Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»

views-count1285 դիտում article-date 09:00 13-05-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է:

Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն Հայաստանում տեղեկություններ է ստացել սեփական կուսակցության վերնախավի շարքերում ջղաձգումների, լարվածության, ապագայի հետ կապված անվստահության վերաբերյալ, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված որոշակի բիզնես շրջանակներում տարածվող տեղեկությունների մասին, որ վարչապետի մոսկովյան այցն անարդյունավետ է եղել։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, որպես սեփական շարքերում ապատիկ մթնոլորտի լիցքաթափման գործիք՝ որոշվել է կազմակերպել հերթական «մասկի շոուն», որի թիրախում են լինելու ընդդիմությանը հարող բիզնեսմենները:
Ըստ մեր զրուցակցի, կազմված է անձանց համապատասխան ցանկ, և ուժայիններին հանձնարարվել է մոտ օրերի ընթացքում այդ բիզնեսմեններին «փռել» ասֆալտին, ձերբակալել՝ ընդգծված նվաստացուցիչ ձևով, նկարահանել, տարածել «մասկի շոուն»՝ ապահովելու համար հանրային լայն արձագանք. ավելին, դրա համար որոշվել է ներգրավել իշխանությանը սպասարկող հնարավոր բոլոր հարթակները՝ հեռուստաընկերություններից, կայքերից և յութուբյան ալիքներից մինչև տիկտոկյան բազմաթիվ «օգտատերեր»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր