211652_close_icon

Արարատի մարզի Ջրաշեն գյուղում բեռնատարը ոչ թե բեռ է տեղափոխում, այլ՝ մարդկանց, ինչը հղի է իր վտանգներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count14872 դիտում article-date 10:50 13-05-2025
Ճանապարհային երթևեկության կանոնների ապահովման մեջ է մտնում նաև, որ այն բեռնատարները, որոնց թափքը բաց վիճակում է, առավել խստագույնս պետք է պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները։

Մինչդեռ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում բեռնատարը շահագործվում է ոչ թե բեռ տեղափոխելու համար, այլ՝ մարդկանց։ Իսկ հանրապետությունում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ անփույթ վարորդների պատճառով բեռնատարները պատուհաս են դարձել քաղաքացիների համար. ավտոմեքենան վարելիս քաղաքացին ընկել է։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները պետք է հետևություններ անեն և գյուղերում էլ ավելի ուժեղացված ծառայություն իրականացնեն, որպեսզի նման վարորդները չվարեն բեռնատարները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր