Տիկին նախարարին խորհուրդ կտամ անցկացնել փորձարարություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք տեղի է ունեցել խոշտանգում, թե ոչ․ Զարուհի Փոստանջյան
Լիլիթ Աղեկյանին առևանգելուց և խոշտանգելուց շուրջ երեք օր անց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղարը բարեհաճել է խոսել, սակայն նրա պարզաբանումը մեղմ ասած ծանծղամտություն է, իսկ ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ դատախազի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դրսևորած հանցավոր անգործությունը՝ խայտառակություն: ՀՀ ՆԳՆ-ն ընդունել է, որ Լիլիթ Աղեկյանը նաև գտնվել է Համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում: Ոստիկանության բոլոր բաժանմունքները կենտրոնացված համակարգով տեսաձայնագրվում են, որոնք հասանելի են ՀՀ ՆԳՆ հատուկ ծառայության աշխատակիցներին, ուստի, ՀՀ ՆԳՆ-ն քաջատեղյակ է Կարեն Գևորգյանի և այլոց «սխրագործությունների» մասին: Հետևաբար, ազնիվ լինելու համար ՆԳՆ-ն պետք է հրապարակի տեսաձայնագրությունն այն մասին, թե որտեղ է գտնվել Կարեն Գևորգյանն այն ժամանակ, երբ Լիլիթ Աղեկյանին ոստիկանության բաժնում զննում և խուզարկում էին, ի՞նչ է արել և ի՞նչ է ասել նրան: ՀՀ ՆԳՆ թող նաև մեկնաբանի՝ ինչո՞ւ են Լիլիթ Աղեկյանին առևանգել և պարտադրել գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) շուրջ երկու օր անընդմեջ «շրջագայել» Գյումրու Համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում, ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտեում, Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ-ում, «Գյումրի» ԲԿ-ում, դատարանում, կրկին ՁՊՎ-ում, հետո կրկին դատարանում, հետո «Աբովյան» ՔԿՀ- ում:
ՀՀ ՆԳՆ-ն թող պարզաբանի՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ինչո՞ւ չեն պահպանվել ձերբակալված անձին արգելանքի տակ պահելու օրինականության, օրենքի առաջ հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու սկզբունքները:
ՀՀ ՆԳՆ-ն ընդունել է, որ Լիլիթ Աղեկյանին ձերբակալել են քննիչի որոշման հիման վրա, որի նպատակն է եղել Լիլիթ Աղեկյանին տանել դատարան, սակայն այդ պատրվակով Լիլիթ Աղեկյանին պարտադրել են «շրջագայել» և նվաստացուցիչ պայմաններում հանդիպել ոստիկան Կարեն Գևորգյանին:
Ձերբակալված անձանց նկատմամբ արգելվում է դրսևորել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: ՀՀ ՆԳՆ-ն թող բացի տեսաձայնագրությունները և հարցեր տա Կարեն Գևրգյանին՝ ինչո՞ւ է նա մոտեցել Լիլիթ Աղեկյանին նրան զննելու ժամանակ և ապօրինի հրահանգներ արձակել ու սպառնացել նրան: Երբ կհրապարակեք ոստիկան Կարեն Գևրգյանի կողմից սույն թվականի մայիսի 8-ին ոստիկանության շենքերում նրա տեղաշարժի վերաբերյալ տեսանյութը, նոր կարող ենք խոսել ճշմարտության մասին:
Իսկ մինչ այդ տիկին նախարարին խորհուրդ կտամ անցկացնել փորձարարություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք տեղի է ունեցել խոշտանգում, թե ոչ:
Երբ տիկին նախարարը կգտնվի կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում, թող գիշերազգեստով և հողաթափերով իր, Աննա Վարդապետյանի և Անահիտ Մանասյանի համար Գյումրիում կազմակերպի երկօրյա անընդմեջ շրջագայություն հետևյալ ուղղություններով և պայմաններում: Երեկոյան ժամը 18:15-ին մի խումբ ոստիկաններ պետք է ներխուժեն Արփինե Սարգսյանի, Աննա Վարդապեյանի և Անահիտ Մանասյանի բնակարաններ, նրանք այդ պահին պետք է լինեն գիշերազգեստով և հողաթափերով, նրանց ձեռքերը ոստիկանները պետք է ոլորեն ու առևանգեն, այս տեսարանը պետք է կատարվի իրենց ծնողների ներկայությամբ:
Ժամը 18:30-ին նրանք պետք է հայտնվեն Գյումրու համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում զննության և խուզարկության նպատակով, այդ ընթացքում նրանք պետք է ճաշակեն ոստիկան Կարեն Գևորգյանի ներկայությունը և լսեն նրա կարգադրությունն իրենց մերկ զննելու գործողությունը տեսաձայնագրելու ու իրենց սպառնալու վերաբերյալ: 19:00-ին նրանք պետք ճաշակեն քննիչ Միքայել Ավետիսյանին: 21:30-ին նրանք պետք է հայտվեն Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ-ում և քննիչ Միքայել Ավետիսյանի ու ոստիկան Կարեն Գևորգյանի հանդիպման վայելքների հետևանքով, ոչ հարիր պայմաններում շրջագայությանը մասնակցելու արդյունքում՝ նվաստացված ու ստորացած լինելով, պետք է կարիք ունենան հոսպիտալացման: 22:30-ին նրանք պետք հայտնվեն «Գյումրի» ԲԿ-ում: Այնտեղ նրանց կներարկեն թմրեցնող դեղորայք և կնստեցնեն սայլակի վրա ու կտեղափոխեն դատարան: 23:00-ից մինչև հաջորդ օրվա 06:00-ն նրանք պետք է անցկացնեն դատարանի հատուկ մեկուսացման սենյակում, հետո նրանք կրկին կհայտնվեն Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ-ում, նրանց ոստիկանները կհյուրասիրեն խոզի խորոված: 12:00-ին նրանց կրկին կտանեն դատարան և իրենց նկատմամբ վեց (6) ժամ տևողությամբ փակ դատական նիստ կանցկացնեն, որին որպես իրենց պաշտպան կհրավիրեն ՀՀ փաստաբանների պալատից հանրային պաշտպան՝ Արտյոմ Մանասյանին, ումից նրանք կհրաժարվեն և կպահանջեն իրենց կողմից նախընտրած փաստաբաններին, սակայն դատավոր Հովհաննես Սաֆարյանը կմերժի իրենց պահանջը: Պաշտպան Արտյոմ Մանասյանի թեթև ձեռքով, քննիչ Միքայել Ավետիսյանի ջանքերի շնորհիվ, դատախազ Արմեն Չիչոյանի պատվերով, դատավոր Հովհաննես Սաֆարյանը Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապեյանին և Անահիտ Մանասյանին կկալանավորի մեկ (1) ամսով: 22:00-ին նրանց կտեղափոխեն Աբովյան քաղաք՝ «Աբովյան» ՔԿՀ: Հ.Գ. Տիկի՛ն նախարար, երբ կհրապարակեք Կարեն Գևորգյանի վերաբերյալ տեսաձայնագրությունը և կկատարեք վերոնշյալ շրջագայությունը, նոր միայն իրավունք կվաստակեք կոչեր անելու:
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ