2119 դիտում
18:10 24-02-2016
Գասպարիի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում. Զարուհի Փոստանջյանի այս տեղեկությունը Ա. Հովհաննիսյանն առաջին անգամ էր լսում
Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ՔԿՀ-ում խցակիցները խոշտանգում են, վրան սառը ջուր լցնում և ծեծի են ենթարկում:
Հարցին պատասխանած ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր խցում, որտեղ Գասպարին «պառկել է ու խցակիցների հետ որոշակի լարվածություն է առաջացել», ինչից հետո տեղափոխվել է այլ խուց, որտեղ մնացել է 1 անձի հետ` մինչև հոգեբուժարան` դատահոգեբուժարան տեղափոխվելը:
Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գոնե մինչև ԱԺ դահլիճ գալը տիրապետել է այն տեղեկատվությանը, որ բժիշկներին
Վարդգես Գասպարին հայտնել էր, որ ոչ մի առողջական խնդիրներ չունի և որ խցակիցների ետ կապված բողոք չի ներկայացրել:
Նմանատիպ նյութեր
53937 դիտում
09:00 14-01-2014
Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել. Իրավունք
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել