Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Մրգաշեն գյուղում բախվել են «Mercedes ML»-ն ու «Kia Sorento»-ն. վերջինը բախվել է քարերին, մեկ պտույտ շրջվել ու հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ա.-ի վարած «Mercedes ML» և Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Գ.-ի վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարաներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, 1 պտույտ շրջվել ու հայտնվել դաշտում:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկնկերը՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղական Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և քննիչ Համբարձում Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը «Kia»-ի վարորդն է, ով Քանաքեռավանից դեպի Մրգաշեն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mercedes»-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել դաշտում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։