211652_close_icon

Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

views-count2188 դիտում article-date 20:42 06-05-2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները:

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նշվում է, որ ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ որպես այցելու:

 

Նմանատիպ նյութեր