Լիցենզիա չունենալով՝ ուղևորափոխադրումներ է իրականացնում․ ինչո՞ւ է աչք փակում ՊԵԿ-ը. Aravot.am
Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում բարձրաձայնեց վարորդական իրավունքների համատարած կեղծ լինելու հարցը։ Վարչապետին հուզողը վթարների ու զոհերի մեծ քանակն էր։ Նրա խոսքերով՝ մենք անընդհատ կեղծիքի մեջ են։
«Գալիս է տարվա վերջ, աղմուկ է, ոստիկանությունը ձախողել է, էսքան վթար կա, էսքան զոհ կա, ոչ մեկ չի ասում, ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտե՞նք։ Մենք տարբեր տեղերում ատեստավորում ենք անում, ուզում ենք որակավորումը ստուգենք, դե եկեք, ասենք մեր մոտ հանրային պրոբլեմ է, անվտանգության պրոբլեմ է վթարների մեծ քանակը և զոհերի մեծ թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք», -առաջարկեց վարչապետը։ Նկատենք, սակայն, որ այդ նույն կառավարությունը երբեմն աչք է փակում լիզենցիա չունեցող ու ապօրինի ձևով կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարող ընկերությունների գործունեության վրա։
Այս դեպքում բացարձակ չեն հետաքրքրվում ոչ միայն վարորդների՝ համապատասխան կարգ ունենալ-չունենալու, ամենօրյա բժշկական ստուգումներ անցնելու, այլ նաև օգտագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին։ Խոսենք փաստերով: Aravot.am-ը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ հետաքրքրվելով, թե «Սերգեյ Դալլաքյան ԱՁ-ի անվամբ /ՀՎՀՀ 83401957/, որը գործունեություն է իրականացնում «Էժան տրանսպորտ» անվան տակ՝ համաձայն իր ֆեյսբուքյան էջի, առկա՞ է արդյոք մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա, և եթե՝ այո, ապա ո՞ր ուղղություններով՝ միջմարզային, միջհամայնքային, թե՞ միջպետական»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: