211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Փարպի գյուղում երթևեկությունը կաթվածահար է եղել․ պատճառը տապալված գազախողովակն է․ պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին գազախողովակը տապալողին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5239 դիտում article-date 19:57 30-04-2025
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանի և Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տեղում պարեկները վարորդներին առաջարկել են այլընտրանքային ճանապարհ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արագածոտնի մարզի գազի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում  ձեռնամուխ եղան տապալված գազախողովակը ճանապարհից հեռացնելու և վթարը վերականգնելու գործին։

Մինչ գազի աշխատակիցները վթարն էին վերականգնում, պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա․ Խաչատրյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզում են՝ ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա է կոտրել այն և դեպքի վայրից հեռացել։ Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են վարորդին և ավտոմեքենան, որը տեղափոխվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր