211652_close_icon

Ոստիկանները Նոր Նորքի վարչական շրջանի շենքում են՝ Արթուր Չախոյանին բռնnւթյшն ենթարկելու գործով

views-count1030 դիտում article-date 12:13 30-04-2025
Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն արագ արձագանքել են:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

«Այս պահին խումբը վարչական շրջանի վարչական շենքում աշխատանքներ է կատարում: Հետագա գործողություններչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրվի»,- ասացին ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին:

Նմանատիպ նյութեր