211652_close_icon
views-count1196 դիտում article-date 20:43 13-05-2014

Սվետլանա Գրիգորյանի անունն ընդմիշտ կմնա հայ թատրոնի պատմության և սերունդների հիշողության մեջ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սվետլանա Գրիգորյանի հարազատներին՝ հայ բեմի լեգենդար դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու և «Հայրենիքին մատուցած ծառա¬յությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Սվետլանա Գրիգորյանի անունն իր կերտած վառ ու անկրկնելի կերպարների, բացառիկ տաղանդի ու նվիրումի շնորհիվ ընդմիշտ կմնա հայ թատրոնի պատմության և սերունդների հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ հայտնում հայ բեմի անվանի վարպետի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր