slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հրդեհ՝ Երևանի բնակելի շենքերից մեկում․ օպերատիվ են գործել հրշեջները, բժիշկները ու պարեկները․ 1 հոգի տեղում բժշկական օգնություն է ստացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Հրդեհ՝ Երևանի բնակելի շենքերից մեկում․ օպերատիվ են գործել հրշեջները, բժիշկները ու պարեկները․ 1 հոգի տեղում բժշկական օգնություն է ստացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17363 դիտում article-date 23:18 28-04-2025
Երեկ՝ ապրիլի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տերյան փողոցի շենքերից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են 3-րդ հարկի բնակարաններից մեկում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով նույն տան բնակիչ 75-ամյա Անահիտ Ն․-ին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղում բուժօգնություն է ստացել, սակայն  հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի, 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Հայկ Միքայելյանը և Ռաֆայել Հովհաննիսյան։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր