211652_close_icon

Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում. 6-րդ հարկից աշխատակիցը ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը. ժամանել են Կենտրոնի ոստիկանապետն ու ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count8452 դիտում article-date 20:56 28-04-2025
Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը վայր է ընկել 6-րդ հարկից։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Նարեկ Մաթևոսյանն ու Ազատ Հակոբյանը։

Դեպքի մասին ոստիկանության կենտրոնականի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է որ կիսակառույց շենքի մոտ տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ

Կառուցապատողը «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն է (շին. թույլտվություն թիվ 01/18-Դ-120361-2188)

Կապալառուն «ԷՅՍԻ ՔՐՈՍՐՈԴ» ՍՊԸ-ն է (արտոնագիր N16187)

Տեխ.հսկող՝ «ՇԻՆՍԵՐՏԻՖԻԿԱՏ» ՍՊԸ (արտոնագիր N13428)

Նախագծող՝ «ՍՏՈՒԴԻՈ ԶՐՈ» ՍՊԸ (արտոնագիր հ. ՃԲԴ-Ա-0294)

Ճարտարապետ՝ Մարկոսյան Արտավազդ Էմինի


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր