slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ռուսաստանը պատրաստվում է տասնյակ հազարավոր զինվորներ տեղակայել Ֆինլանդիայի և Բալթյան երկրների հետ սահմանին
211652_close_icon

Ռուսաստանը պատրաստվում է տասնյակ հազարավոր զինվորներ տեղակայել Ֆինլանդիայի և Բալթյան երկրների հետ սահմանին

views-count1132 դիտում article-date 21:11 28-04-2025
Մինչ շատ երկրների ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա, Վլադիմիր Պուտինը աննկատելիորեն պատրաստվում է ՆԱՏՕ-ի հետ հակամարտության՝ մեծացնելով իր ռազմական ներկայությունը Ֆինլանդիայի և Բալթյան երկրների սահմանների մոտ։

Արևմտյան հետախուզության և ռազմական պաշտոնյաների կարծիքով, 2024 թվականի սկզբին վերստեղծված Լենինգրադի ռազմական շրջանը պետք է դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի հետ բախման հենակետ։ Կրեմլը այնտեղ կառուցում է ռազմական օբյեկտներ, արդիականացնում է սահմանամերձ շրջաններում երկաթուղային գծերը, ընդլայնում է զինվորականների հավաքագրումը և զենքի արտադրությունը։

Իշխանությունները նախատեսում են մի քանի տարվա ընթացքում Պետրոզավոդսկում ստեղծել նոր բանակային շտաբ՝ տասնյակ հազարավոր զինվորների կառավարման համար, որոնք տեղակայվելու են ներկայումս ընդլայնվող ռազմական բազաներում, գրում է The Wall Street Journal-ը։

Արևմտյան ռազմական և հետախուզական աղբյուրների տվյալներով՝ նրանցից շատերը նախատեսվում է տեղափոխել այնտեղ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի ավարտից հետո, փոքր բրիգադները գրեթե կեռապատկվեն և կվերածվեն 10,000 հոգուց բաղկացած դիվիզիաների։ «Անկախ նրանից, թե որքան են նրանք փորձում նորարարություններ մտցնել մարտավարական կամ օպերատիվ մակարդակում, ռուսների համար չափը գերակա է»,- ասել է Ֆինլանդիայի շտաբի պետի տեղակալ, ռազմավարության պատասխանատու գեներալ-մայոր Սամի Նուրմին։ «Ամեն ինչ միշտ կախված է քանակից»։

Նմանատիպ նյութեր