211652_close_icon
views-count3436 դիտում article-date 17:25 27-04-2025

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը կրկին լավագույնն է աշխարհի գավաթի խաղարկությունում:

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:

Քանի որ Մանուկյանը հաղթել է 6 փուլերից 3-ում` հայ մարմնամարզիկը դառնում է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:







 

Նմանատիպ նյութեր