211652_close_icon

Վարչապետի օգնականը խմբագրեց հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի ասածները. Aravot.am

views-count1168 դիտում article-date 18:46 24-04-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արսեն Միխայլովը կարծում է, որ մենք պետք է Հայոց ցեղասպանության խնդիրն ավելի բարձր բարձրացնենք, որ աշխարհը ուզի, թե չուզի՝ նայի ու տեսնի: «Պետք է կարողանանք մեր շարժուձեւով, գաղափարներով դա հասցնել աշխարհին, որ կարողանան ընդունել»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Միխայլովը:

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե Փաշինյանը հարցականի տակ է դրել հայոց ցեղասպանության իրողությունն ու հայտնել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր առաջնահերթությունների մեջ չի մտնում, Դուք ոնց եք վերաբերում դրան, վարչապետի օգնականը խմբագրեց Փաշինյանի ասածները.

«Վարչապետը արտահայտվել է այն առումով, որ ոչ միայն ցեղասպանության հարցը պետք է լինի մեր առաջին հարցերում, այլ այն բոլոր խնդիրները, որ տեսնում ենք էս վերջին 3-4 տարում: Մենք մեր ձայնը պետք է միասնական բարձրացնենք, որ ողջ աշխարհը լսի մեր ձայնն ու կարողանանք քայլ առ քայլ լուծել մեր բոլոր խնդիրները, ոչ թե կենտրոնանանք միայն ցեղասպանության վրա»:

Վարչապետի օգնականի խոսքով. «Ես տեսել եմ՝ վարչապետն ինչպես է վերաբերում այս հարցերին, կարծում եմ՝ իր միտքը չի փոխվել, մեր օրակարգում կա ցեղասպանության հարցը»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր