211652_close_icon

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

views-count1819 դիտում article-date 18:42 22-04-2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:

Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, զրուցել աշխատակիցների և բուժառուների հետ:

Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակը մասամբ վերացվել է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ հիմնանորոգվել և կահավորվել են անհրաժեշտ գույքով: Այս համատեքստում Պաշտպանը ողջունելի է համարում հաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված պետության հանձնառությունը և հատկապես կարևորում է պետության ջանքերի շարունակականությունը՝ ամբողջական վերանորգման աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետներում ավարտին հասնցնելու տեսանկյունից:

Պաշտպանը նաև շրջայց է կատարել կենտրոնի մանկական բաժանմունքում, զրուցել հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեբուժական հաստատություններում աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը:

Առողջության պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

 

Նմանատիպ նյութեր