211652_close_icon
views-count2326 դիտում article-date 20:27 16-04-2025

ՀՀ մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի գավաթի եզրափակիչ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի եզրափակիչ:

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության նախավերջին փուլում Հայաստանի հավաքականից որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Վահագն Դավթյանը (օղակներ):

Որակավորման փուլում դեռևս հանդես չի եկել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:

 

Նմանատիպ նյութեր