Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Դիլիջան» գարեջրի գործարանի մենեջերը «Honda Fit»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Ա․-ն իր վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ ինքը չի տուժել և բժշկական օգնության կարիք չունի։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Միշա Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են կրտսեր պարեկներ Արթուր Հակոբյանը և Հովսեփ Հովսեփյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Ա․-ն աշխատում է «Դիլիջան» գարեջրի գործարանում՝ որպես մենեջեր։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։