211652_close_icon

Տեխնիկական համալրում՝ Ջրային պարեկային ծառայությունում․ Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարները Սևանա լճում հետևել են ծառայողների ցուցադրական հնարքներին

views-count1876 դիտում article-date 19:17 15-04-2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ին այցելել են Սևանա լիճ։

Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության
հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են ծառայությունների տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում՝ առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։

Ներկաները հետևել են Սևանա լճում ծառայողների ցուցադրական հնարքներին՝ արտակարգ իրավիճակներում
արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին։

Համագործակցության շրջանակում Լիտվայի ՆԳ նախարարության կողմից Ջրային պարեկային ծառայությանն է
տրամադրվել մոտորանավակ, որով ծառայողները կիրականացնեն Սևանա լճում և ափամերձ տարածքներում
հասարակական անվտանգության ապահովման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր