211652_close_icon

Էկոպարեկային ծառայությունը նրա մասին չէ, որ ուրիշին չթողնենք, որ անտառը կտրի, որ մենք ավելի հաջողված կտրենք. Փաշինյան

views-count2299 դիտում article-date 20:59 11-04-2025
Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը, գրում է news.am-ը։

«Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդրումը, և ահա, այն առաջինն իրականություն է դառնում Սյունիքի մարզում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է: Ուզում եմ ընդգծել՝ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին են»,- ըստ Կառավարության տարածած մամուլի հաղորդագրության՝ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա վերաբերմունքի փոփոխություն է մեր շրջակա միջավայրի, պետության և պետական ինստիտուտների նկատմամբ:

Վարչապետն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ, չափազանց կարևոր է նաև պատասխանատվության զգացումը. «Եվ ես ուզում եմ համոզվել, որ Էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չէ, որ մենք ուրիշներին չթողնենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետք է փոխվի մեր վերաբերմունքը և պետք է փոխվի մեր պատասխանատվությունը, և ուրիշ տարբերակ չկա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր