Ավտովթար՝ Արարատի մարզում. 23-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենայով Ռանչպար գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Մարտիրոսյանն ու Վահե Եգորյանը:
Տեղում պարեկները պարզել են, որ 23-ամյա Սանասար Խաչատրյանն է եղել, ով վթարից հետո գնացել է տուն և նրա բնակավայր մեկնած Մասիսի շտապօգնության բժիշկները նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաղթթեր են ձևակերպվում, որոնց հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Լուսինե Հ.-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։