211652_close_icon

Չպետք է ժամանակ կորցնենք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Ալիև

views-count754 դիտում article-date 12:56 09-04-2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, գնդակը Հայաստանի դաշտում է»,- ասել է նա Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա «սա կարող է ազդանշան դառնալ համագործակցության մեկնարկի համար»։

Ալիևը նաև նշել է, որ Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու երրորդ կողմերի փորձերը հաջողություն չեն ունենա։
 

Նմանատիպ նյութեր