Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության գործում անուրանալի է. ՄԻՊ
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ. այս մասին ասված է Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան շնորհավորական ուղերձում:
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։
Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության գործում անուրանալի է։ Կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջխաղացումն այդ հիմքի ամրապնդման կարևոր պայմաններից են։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։
Այդ գործընթացում առանցքային են կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքում։
Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում կրթության ոլորտը, որտեղ անհրաժեշտ է ձևավորել կանանց դերի ճիշտ ընկալում և նպաստել կարծրատիպային մտածողության վերացմանը։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Թող այս գեղեցիկ օրը լի լինի ջերմությամբ և գնահատանքով։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ», - ասվում է ուղերձում։