slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Մենք քառօրյայից դասեր քաղել էինք, եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը, 2020-ին կդիմանայինք. Դավիթ Գալստյան
211652_close_icon

Մենք քառօրյայից դասեր քաղել էինք, եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը, 2020-ին կդիմանայինք. Դավիթ Գալստյան

views-count1363 դիտում article-date 15:39 02-04-2025
Քառօրյա պատերազմից հետո դասեր քաղել ենք և եթե չլիներ 2018 թվականի հեղափոխությունը, ապա կկարողանայինք դիմակայել 2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Այս մասին Եռաբլուրում 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:

Նա նշեց, որ քառօրյայի ժամանակ առաջին անգամ կիրառվեցին անօդաչու թռչող սարքերը և արդեն ՀՀ-ն իր ունեցած տեղեկություններով համապատասխան միջոցառումները ձեռնարկել էր հակաօդային պաշտպանության համար:

«Քանի որ լսել ենք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հարցազրույցներ, որ փոխվել է զենք-զինամթերքի ձեռքբերման ռազմավարությունը, դրա համար ունեցանք այն, ինչ ունեցանք: Մենք, կարելի է ասել, դասեր քաղել էինք և իզուր չի, որ ասում ենք քառօրյա, քանի որ կարճ ժամանակում մեր պաշտպանության բանակը կարողացավ ինքնակազմակերպվել, կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, որից հետո կնքվեց հերթական հրադադարը: Ինչը տեղի չունեցավ 44-օրյայի ժամանակ և տեսանք, որ մարդիկ պատասխանատվությունից խուսափեցին, իբր թե իրենց դավաճան կասեին, եթե դադարեցնեին պատերազմը և եթե չունենայինք զոհեր»,- ասաց նա։

Գալստյանը շեշտեց՝ այսօրվա իշխանությունը, ով շահարկելով քառօրյա պատերազմը, ձևակերպելով հայրենիք են հանձնել 400 հեկտար, բարձունք են կորցրել, այս թեզերի տակ իշխանություն զավթածները թուրք-ադրբեջանական տանդեմին նվիրեցին մի ամբողջ Արցախ։ «Եվ, ցավոք սրտի, այսօր չկան նրանք, ընդհուպ չեն հիշում, որևէ հանրային խոսք չասեցին մեր քառօրյա պատերազմի հերոսների մասին»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Նմանատիպ նյութեր