211652_close_icon

Եթե քաղաքապետ դառնամ, Փաշինյանի հետ սուբորդինացիան կպահեմ, սխալ վերաբերմունքի դեպքում երկրորդ անգամ ձեռքս չեմ բարձրացնի՝ բարևեմ. Վարդան Ղուկասյան

views-count904 դիտում article-date 16:09 31-03-2025
Կառավարության հետ համագործակցության հարցով, բարի դրացիական հարաբերությունները կպահեմ, ինձ ճիշտ կպահեմ, բայց քաղաքական առումով իրենց հետ միանշանակ գործ չունեմ:

Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով երեկվա Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներում 2-րդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է, պատասխանելով հարցին՝ եթե քաղաքապետի պաշտոնը զբաղեցնի, ինչպե՞ս է պատկերացնում համագործկացությունը կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հետ:

Ճշտող հարցին՝ եթե Փաշինայնը գա Գյումրի, նա կդիմավորի՞, Ղուկասյանն ասաց. «Եթե վարչապետը գալիս է Գյումրի, ուրեմն արարողակարգից զանգում են, դիմավորեք, պարոն Ղուկասյան, ապա ասեմ՝ ընդհանրապես ոչ մեկին այսպիսի բան չեմ արել, իմ հորս էլ չեմ անում, բայց սուբորդինացիան պահելու համար, ուրեմն ինձ կպահեմ ճիշտ: Եթե հանկարծ մի հատ սխալ վերաբերմունք տեսա այդ հարաբերությունների մեջ, որպես քաղաքապետ երկրորդ անգամ, միանշանակ, չեմ գնալու, ձեռքս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներին էլ չեմ նայելու, բայց չափը ես միշտ պահելու եմ, սուբորդինացիան պահելու եմ, եթե իրենց չհարգեմ էլ, աթոռը կհարգեմ»։

Ղուկասյանն ընդգծեց, որ դա հասկանալի է, քանի որ ՀՀ վարչապետի աթոռն է: «Իրենց քաղաքականությունը, միանշանակ, չեմ ընդունում, ինչ որ արվել է, չեմ ընդունում, բայց քաղաքի հետ կապված, եթե որևիցե մի խնդիր լինի, միանշանակ, ուրեմն իմ քաղաքի խնդիրները չեմ փակելու, դնեմ մի կողմ: Քաղաքի հասանելիքը կբարձրաձայնեմ, եթե չտան, մեծ աղմուկ կհանեմ, կհասնենք մինչև ես չգիտեմ ուր: Անպայման տեր եմ լինելու քաղաքի եկած գումարներին և քաղաքի հասանելիքին, եթե զգամ, որ չեն անելու, միանշանակ աղմուկ եմ բարձրացնելու, պայքարելու եմ, ամեն ինչ անելու եմ»,- ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր