211652_close_icon
views-count4375 դիտում article-date 14:20 30-03-2025

Արցախցիների բողոքի ակցիան՝ կառավարական ամառանոցների դիմաց

Երևանում կառավարական ամառանոցների մոտ արցախցի կանայք և երեխաները բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանք դեմ են ապրիլի 1-ից բռնի տեղահանվածներին տրվող 40+10 աջակցության ծրագիրը կրճատելուն:

Պաստառների վրա գրված է «Բնակարանային ծրագիրը ձախողվեց, արցախցիները մնացին փողոցում», «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ոչ թե դիտորդ», «Արժանապատիվ կեցություն հայրենի Հայաստանում» և այլն:

 

Նմանատիպ նյութեր