211652_close_icon
views-count13189 դիտում article-date 22:27 21-01-2023

Երևանում՝ կառավարական ամառանոցների դիմաց, բախվել են Toyota-ն ու սնունդ տեղափոխող ինքնագլորը, կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 21-ին, ավտոմեքենայի և ինքնագլորի բախում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։50-ի սահմաններում Պռոշյան-Դեմիրճյան ճանապարհների խաչմերուկում` կառավարական ամառանոցների դիմաց, բախվել են Toyota մակնիշի ավտոմեքենան ու ինքագլորը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ինքնագլորը վարողը մարմնական վնասվածքով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա՝ տեղափոխվել հիվանդանոց։

Վիրավորին առաջինն օգնության են հասել Toyota-ի վարորդը, նրա ուղևորը և կառավարական ամառանոցների մոտ ծառայություն կատաևող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ծառայողները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարում  նույն վաշտի  ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Մարաբյանը։

Վթարի մասին Պարեկայիկ ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ  Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Դ․ Մարտիրոսյանի կողմից  նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի վարորդի և հիվանդանոց տեափոխված ինքնագլոր վարողիւ ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր