44580 դիտում
11:16 02-06-2019
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը ВАЗ 21099-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. նրան ավտոմեքենայի տակից դուրս են բերել Գավառի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Վարդան Կարապետյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 XQ 443 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում դուրս էեկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայի տակից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Նարեկ Սարգսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+