6 տարվա ընթացքում մեկ ծննդատուն չեք կարողանում հանձնել, որի գումարի 60-70 տոկոսը բարերարն արդեն տվել է․ Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանին
6 տարվա ընթացքում մեկ ծննդատուն չեք կարողանում հանձնել, որի գումարի 60-70 տոկոսը բարերարն արդեն տվել է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարեց «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ դիմելով ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին:
«Այսինքն, 7 տարվա ընթացքում, 1,5 տարվա ընթացքում 1 շենք է կառուցվել։
Նույն համամասնությամբ, եթե տեղյակ չեք, ես կասեմ, որքան շենք է կառուցվել առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում, որքան երկրորդ և որքան երրորդ նախագահի կառավարման ընթացքում՝ 7 տարվա կտրվածքով։
Ֆիքսենք, որ ձեր իշխանությունը ընդամենը 5 շենք է կառուցել, 6 տարվա ընթացքում չեք կարողանում հանձնել մի ծննդատուն, ունենալով նաև բարերար, որը գումարի 60-70 տոկոսը տվել է։
Սա ձեր աշխատանքի արդյունավետության ամենակարևոր բնորոշումն է՝ սոցիալական ծրագրերից մինչև ասֆալտ, ամեն անգամ ժողովրդին ասելով, որ մի շանս էլ տվեք»,- ասաց նա։
Մինչ այդ, Սարիկ Մինասյանը հայտնել էր, որ այսօրվա իշխանությունը 7 տարվա ընթացքում կառուցվել է 5 բնակելի շենք։