211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին. Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել. մարզպետի հանձնարարականով ժամանել են պատասխանատուները. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count20123 դիտում article-date 09:25 27-03-2025
Այսօր՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ճանապարհի 56-րդ կմ-ին՝ Հաղպատ գյուղի վարչական տարածքում ճանապարհի հենապատի փլուզում է տեղի ունեցել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: 

Պարեկները ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով՝ օպերատիվորեն ժամանել են մարզպետարանի աշխատակիցներն ու ճանապարհը սպասարկող ճանշինը:  

Ճանշինականներն արդեն ձեռնամուխ են եղել փլուզված հատվածից հեռացնել հողն ու հենապատերից պոկված քարերը: 

Երթևեկությունը մասամբ արդեն վերականգնվել է: 
 
Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Լուսանկարները՝ Արմինե Դանիլեյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր