211652_close_icon
views-count14691 դիտում article-date 11:33 17-09-2018

Լոռու մարզի Հաղպատի վանքում Խաչվերաց տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ պատարագ. այսուհետ կնշվի նաև Հաղպատի ուխտի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Լոռու մարզի Հաղպատի վանքում նույնպես նշվեց Սուրբ խաչի կամ Խաչվերաց տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից ամենավերջինն է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ Հաղպատավանքի Սուրբ Նշան եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, որից հավատացյալները մոտեցան և համբուրեցին Սուրբ խաչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սուրբ Խաչվերաց տոնի օրվան զուգահեռ այսուհետ կնշվի նաև Հաղպատավանքի ուխտի օր։ Պատարագին ներկա էին տարածաշրջանի բոլոր հոգևոր հովիվները։ Եկեղեցու բարերարների կողմից ներկաներին մատուցվեց մատաղ, շնորհավորական խոսք ուղղեց նաև Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, ինչից հետո եկեղեցու բակում տոնախմբություն կազմակերպվեց Ալավերդու երգի-պարի խմբերի, ինչպես նաև տեղի «Լազուր» ժողգործիքների համույթի կողմից։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր