ՀՀ մուտքի և ելքի բոլոր կետերի՝ ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո գտնվելը չափազանց կարևոր է. Փաշինյան
Մարգարայի անցակետը բացվել է Սիրիա մարդասիրական օգնության շարասյան անցման համար։ Տեղի ունեցածն աննախադեպ չէ։ 2023 թվականի հունվարին նույնպես անցակետը բացվել է, որ ՀՀ Կառավարության կողմից ուղարկվող հումանիտար օգնությունը հասնի Թուրքիա՝ երկրաշարժի գոտի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:
«Այդ առումով կարծում եմ՝ իհարկե, կարևոր իրադարձություն է, բայց աննախադեպ չէ: Ես չէի ուզենայի այդ իրադարձությունը թերագնահատեինք, բայց չէի էլ ցանկանա, որ գերագնահատեինք:
Ուրիշ հանգամանք կա, որը, կարծում եմ, արժանի է առանձնահատուկ ուշադրության, որը վստահ չեմ, որ մեր հանրությունն այդ ուշադրությանն արժանացրել է։ Այն, որ 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ մուտքի և ելքի բոլոր կետերը գտնվում են ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, և սա չափազանց կարևոր իրադարձություն է, որն արժե ընդգծել:
Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային անցագրային կետերում իրականացնելու համար, և գոհունակություն հայտնել, որ մենք այլևս ի վիճակի ենք այդ ինքնիշխան գործառույթն իրականացնել»,- նշեց Փաշինյանը: